Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհի արձանը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա. «Ժամանակ»

Հունիս 11,2016 10:56

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե իրենք զարմացած են, որ Երևանում տեղադրվել է ֆաշիստական Վերմախտի հետ համագործակցած Գարեգին Նժդեհի արձանը: Այս հայտարարությունն իսկապես կարելի է սենսացիոն համարել, քանի որ խնդիրը այստեղ անկասկած միայն արձանը չէ:

Այստեղ, սակայն, արձագանքը ուշագրավ է և, ըստ էության, սենսացիոն է ոչ թե արձանի կամ ոչ այնքան արձանի մասով, ինչքան այն, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի իշխող կուսակցության, այսպես ասած, գաղափարական հայրն է, ՀՀԿ-ի ուսմունքը, գաղափարական հիմքը: Եվ Մարիա Զախարովայի արտահայտած կարծիքը, ըստ էության, տարածվում է հենց ՀՀԿ-ի գաղափարական հենքի վրա: Ասել կուզի՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ թե արձանի հանդեպ է վերաբերմունք արտահայտում, այլ Հայաստանում իշխող կուսակցության:

Սակայն ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ Նժդեհի արձանով Կրեմլի բարկությանն արժանացած ՀՀԿ-ից սպասելի է ոչ թե արժանապատիվ պատասխան Զախարովային, այլ «մեղքերի թողության»՝ Հայաստանի շահերի և անվտանգության հաշվին, ինչով ՀՀԿ-ն կփորձի շահել Մոսկվայի սիրտն ու այսպես ասած ցրել Զախարովայի շուրթերով արտահայտված զարմանքը: Այլ բանի ՀՀԿ-ն հազիվ թե ընդունակ լինի, և սա է, որ ամենավտանգավորն է այս իրավիճակում, և սա է, որ հիմք է տալիս եզրակացնելու, որ Նժդեհի արձանը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսերը պէտք է որ գան այս արձանին առջեւ, խոնարհին, եւ ներողութիւն խնդրեն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930