Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոնգրեսում քննարկել են Եվրասիային 2017-ին տրամադրվող ամերիկյան օգնության չափերը:
ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը եւ ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: Խոսելով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում՝ Մելիան ներկայացրել է 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները:
2017 թվականին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն` Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական եւ իրավապահ համակարգերի զարգացման համար: Ամերիկյան օրենսդիրներից շատերը, սակայն, բյուջեի լսումների ընթացքում դեռ նախատեսում են զգալիորեն ավելացնել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալը: Ելույթ ունենալով լսումների ընթացքում, կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն ունի կարեւոր մի հատկություն՝ մյուսների հետ կիսվելու կարեւորության գիտակցում:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը, որը Հայաստանին հատկացվող օգնությունից ավելի քան երկու անգամ պակաս է, ուղղված է հիմնականում Ադրբեջանում ժողովրդավարության եւ բաց հասարակության զարգացմանը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի խոսքով, որոշում ընդունելիս, հաշվի է առնվել այդ ոլորտում Ադրբեջանի լուրջ հետընթացը:
Արման Թարջիմանյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում