Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանի անվտանգության պետն անձամբ է զբաղվել մեղադրանք սարքելու գործով». «Ժողովուրդ»

Հունիս 11,2016 10:14

ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալվել է աղմկալի մի պատմություն, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը:

Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել:

Այսպիսով՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են: Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա եւ չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»: Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» եւ իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է: Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է: Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ-որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում:

Ս. Խաչատրյանի հարազատները պնդում են, որ իրենց ազգականի դեմ մեղադրանք սարքելու գործով Սերգեյ Հայրապետովը անձամբ է զբաղվել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930