Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական պլանի» վերակենդանացում`ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. «168 ժամ»

Հունիս 11,2016 09:55

Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը:

Հայկական կողմից պաշտոնապես դեռևս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ գործոնների, վկայում է, որ Հայաստանը շահագրգիռ չէ այդ ձևաչափով հանդիպման կայացման մեջ: Իսկ ձևաչափը նշանակում է՝ հանդիպում` ռուսական նախաձեռնությամբ ու ռուսական հովանու ներքո, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է՝ ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի շնորհիվ տապալված «ռուսական պլանի» վերակենդանացում:

Ավելին, դատելով ադրբեջանական ոգևորության չափաբաժնից, բացառված չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին հերթական երաշխիքն է տվել, որ այն, ինչը տապալվեց հայկական զինված ուժերի շնորհիվ, Հայաստանին կպարտադրվի «դիվանագիտական» ճանապարհով: Ընդ որում, այս գործընթացը կարող է փոխկապակցված լինել այս օրերին ծավալվող այլ` ներհայաստանյան խմորումների հետ: Հայաստանի խորհրդարանում է գտնվում Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ձևավորման մասին համաձայնագիրը, որի վավերացումը ռուսների համար սկզբունքային նշանակություն ունի, և, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ են խոստովանել, Ռուսաստանն այդ համաձայնագրի վավերացումը ներկայացրել է՝ որպես պայման` 200 միլիոն դոլարի սպառազինությունը Հայաստանին մատակարարելու համար:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արևմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին: Դա, տարօրինակ լինելուց բացի, վտանգավոր է և կարող է վկայել այն մասին, որ այլ` ավելի գլոբալ հարցերում Արևմուտքը Ռուսաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել` փոխարենը զիջելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դոմինանտությունը և «ռուսական պլանի» իրագործման հնարավորությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930