2012 թվականի մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը: Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել:
Բացի այդ ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել:
Ահա այսպես, մի կողմից գործ ունենք պետական միջոցները սխալ ծախսելու, մյուս կողմից էլ՝ պաշտոնեական անփութության հետ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում