«Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը վստահեցնում է՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով երկու ձերբակալվածների անունները՝ Միքայել Սահակյանը և Սերգեյ Ավանեսյանը ծանոթ չեն Հայկ Խանումյանին:
«Այդ անունները նրան ոչինչ չեն ասում, այդ մարդիկ այն յոթ անձանց մեջ չեն, որոնք նա տեսել է ծեծի օրը: Ինձ էլ են անծանոթ այդ մարդիկ»,- ասաց Տիգրան Գրիգորյանը:
Մեր հարցին՝ Հայկ Խանումյանը առերեսվե՞լ է ձերբակալվածների հետ, Տիգրան Գրիգորյանն ասաց. «Հայկին, միգուցե լուսանկարներն են ցույց տվել,տարել այդ մարդկանց մոտ ճանաչել է, չգիտեմ, բայց նա արդեն արձագանքել է, որ չի ճանաչում ձերբակալվածներին»:
Մեր հարցին, թե կուսակցությունն ինչպե՞ս է արձագանքում ձերբակալումներին, իրավապահ համակարգն աշխատանքներ է տանում հանցագործության բացահայտման ուղղությա՞մբ, թե աշխատանքի իմիտացիա է ստեղծում, Տիգրան Գրիգորյանն ասաց. «Իշխանությունները փորձում են ցույց տալ արցախյան եւ հայաստանյան հասարակությանը, որ գործընթաց կա, բայց կարծում եմ՝այդ փորձերն այդքան էլ համոզիչ չեն, քանի որ արդեն չորս օր է անցել հանցագործությունից եւ հանցագործության վայրում բազմաթիվ տեսախցիկներ կային ու բազմաթիվ ականատեսներ, ու զարմանալի է, որ չորս օր հետո ինչ-որ երկու մարդ են բռնում, իսկ մնացածների գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Հասարակության մեջ շատերն են արդեն տեղյակ հանցագործության մասնակիցների անուններին, ոստիկանությունը դեռեւս լուրջ քայլեր չի ձեռնարկում նրանց բերման ենթարկելու համար»:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ովքեր են ծեծողները, իրենց հայտնի մարդի՞կ, ի պատասխան նա ասաց. «Ճիշտ կլինի սպասել մինչեւ Հայկ Խանումյանը կհրապարակի, շատ շուտով իրավապահ մարմիններին կհանձնի նրանց անունները: Մենք վերջին օրերին ճշտում ենք նրանց ինքնությունը, անուն ազգանունով էլ ճշտում ենք»:
Տիգրան Գրիգորյանի խոսքով, հանցագործության մասնակիցներից մի քանիսի անուններն արդեն իսկ հայտնել են իրավապահներին, զարմանալի է՝ ինչու քայլեր չեն ձեռնարկվում:
Լուսանկարը` «Ազատություն» ռ/կ-ի
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Փաստորեն ՛՛ուրույն՛ ձեռագիր արցախցիք էլ ունեն:
Ինչպես Հայաստանում է մեր փառապանծ ոստիկանությունը փնտրում ազատամարտիկներ Սմբատ Հակոբյանի, Սուրեն Սարգսյանի, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ դաժան ծեծ իրականացներին, այնպես էլ Հայկ Խանումյանի դեպքում՝ Արցախում:
Սա ապահով Հայաստանի բնութագրիչներից է…
Ավտորիտար ու կոռումպացված վարչակարգերը վախենում են քաղաքացիական հասարակությունից ու ընդդիմադիր խմբակցություններից , որը մերկացնում է իշխանությունների հանցանքները։ Բռնությունները քննադատական ձայները խեղդելու և մարդկանց բերանը փակելու փորձ են։
Հայաստանում եվ Արցախում տեղի ունեցող բոլոր «ծեծն ու ջարդն» կատարվում է ՌԴ ԱԱԾ հատուկ ջոկատայինների միջոցով:Ծեծի ենթարկված, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը նույնպես տուժվել է ՌԴ ԱԱԾ հատուկ ջոկատի եվ մեր տականքների ձեռքով:
Դժվար չէ կռահել ծեծի պատճառն,մարդկանց բերանը փակելու ու քննադատական ձայները խեղդելու փորձ են: Նույն պատկերն է Բեր ձորի ջարդը, գայլերի ոհմակի հարձակումը անտեր թողած հոտի վրա:Որպես մեծ հայրենասեր եվ մեր ազգի հետագա գոյության մասին հոգ տանող, ազգի որդի Հայկ Խանումյանը դարձել է ՌԴ համար խանգառող մի կտոր ոսկոռ,որպիսի ի կատար ածվի Պուտինի եվ Սերժի նախնական պայմանավորվությունը,վերադարձնել ազատագրված հողերը Ազերին:
Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե եթե հիմա մեկն անպատվում է մարդկանց, ինչ անենք, լռե՞նք: Նա նախագահի մամլո խոսնակն է ու ներկայացնում է նախագահի պաշտոնական կարծիքը: Դա փաստորեն, պարզ, ուղիղ տեքստով խոստովանում է՝ այս հանցագործության հետեւում մենք էնք կանգնած,Արցախի իշխանություններն:
Միևնույն ժամանակ դա ցուցիչ է, որ ԼՂՀ իր վրա բավականաչափ ճնշում չի զգում միջազգային հանրության կողմից քանի որ ԼՂՀ որպես չճանաչված պետություն, Արևելյան և հյուսիսային մի քանի շրջաններ, ներառյալ, Շահումյանի շրջանը, գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչել են մասամբ ճանաչված պետություններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը:Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը,նույնպես ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Իսկ ՀՀ կողմը ընդունել է «Матросская тишина».
Միթե նման ավտորիտար ու կոռումպացված վարչակարգ ունեալով, կլուծվի Արցախի ժողովրդի պապենական երազանքը:
Իհարկե այս ռեժիմի օրոք,ՈՉ: