Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Հունիս 10,2016 22:03

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել զինված ուժերի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը տվել է անհրաժեշտ բացատրություններ մրցույթների կազմակերպման վերաբերյալ և պատասխանել մրցույթների հնարավոր մասնակիցների հարցերին:

Դիմելով հանդիպման մասնակից մատակարարներին և գործարարներին` պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը նշել է զինված ուժերի` որակյալ ապրանքներով ու միջոցներով ապահովման գործընթացի առաջնահերթություններն ու ուղղությունները: Կարևորվել է ապրանքների և ծառայությունների գնման մրցույթների հայտարարման և համապատասխան պայմանագրերի կնքման գործառույթները ՀՀ օրենքներին խստորեն համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծել է մրցույթների կազմակերպման և գնման գործընթացի թափանցիկության ապահովման անհրաժեշտությունն ու նշել, որ հավանական մատակարարները պետք է լիարժեքորեն իրազեկված լինեն իրենց պարտականությունների և իրավունքների մասին։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930