Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք զարմացած չենք». Հովհաննես Սահակյանը` Մարիա Զախարովայի դիտարկումների առիթով

Հունիս 10,2016 21:50

«Մենք զարմացած չենք: Մարդիկ կլինեն` կզարմանան, մարդիկ կլինեն` կհիանան, որոշ մարդիկ  Գարեգին Նժդեհի արձանը նմանեցնում են այս կամ այն քաղաքական գործչին: Ճաշակը, պատկերացումներն ու ընկալումները տարբեր կլինեն»,-Aravot.am-ի հարցին` տեղի՞ն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցած զարմանքը Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցում, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե` «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Հովհաննես Սահակյանը հակառակը պնդեց` վստահեցնելով, որ Գարեգին Նժդեհի արձանը Երևանի սրտում տեղադրվել է, քանի որ նա ռազմաքաղաքական գործիչ է, նրա խոսքերով, մտքերով, փիլիսոփայությամբ սերունդներ են դաստիարակվում: Պատգամավորը նշեց, թե իր վեց տարեկան որդուն Վազգեն Սարգսյանի, մերօրյա հերոսների, նաև Նժդեհի կերպարով է դաստիարակում:

Մեր այն դիտարկմանը` գուցե զարմանքն արդարացվա՞ծ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նժդեհը եղել է Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներ գեներալներից մեկը,  պարոն Սահակյանը որպես հակափաստարկ բերեց Ղարաքիլիսայի ճակատամարտը, երբ ողջ լոռվա հուսահատ ժողովուրդը` կանգնած ջարդի առաջ, Նժդեհի ներկայության և նրա ինքնակազմակերպման շնորհիվ կարողացավ փրկվել եղեռնից: Մյուս հակափաստարկը ներկայիս ժողովրդավար երկրների` Թուրքիայի հետ 1915-ին ցեղասպանությանը մասնակից լինելն է, քանի որ նրանք եղել են դաշինքի մեջ և իրենց շահերից ելնելով` փորձել են աչք փակել հայերի կոտորածների վրա:

Հովհաննես Սահակյանը շեշտեց. «Թե ով ինչ կասի, կարող են ֆաշիզմի հետ նույնականացնել, բայց փաստն այն է, որ Նժդեհը կարողացել է կազմակերպել, Լեռնահայաստանն անկախացնելով, այդ բջիջում գործընթացներ ծավալելու շնորհիվ` մենք ունեցել ենք հսկա պետություն»:

Ամփոփելով Հովհաննես Սահակյանը ընդգծեց, որ ինքն անձամբ շատ լավ է զգում իրեն, երբ երեկոները որդու հետ զբոսնում է Գարեգին Նժդեհի արձանի մերձակա տարածքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Delea says:

    Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբից գերմանական հրամանատարությունը խնդիր առաջադրեց ստեղծել բանակային հատուկ ստորաբաժանումներ,որոնք պետք է կատարեին քայքայիչ և դիվերսիոն հետախուզական գործողություններ կարմիր բանակի թիկունքում և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում:Ադոլֆ Հիտլերի հրամանով կազմավորվեցին ազգային ռազմական կառույցներ, որոնք որպես Գերմանիային հավասար դաշնակիցներ պետք է մարտնչեին Կարմիր բանակի և բոլշևիկյան իշխանության դեմ, ազատագրելու համար կոմունիզմի լծից շղթայված ու հարստահարված իրենց ազգային հանրապետությունները:
    1941 թվականի դեկտեմբերի 30-ին հրաման տրվեց կազմավորելՀայկական և Վրացական Լեգիոնները: Բացի այդ, Էրվին Ռոմելի բանակային “Afrikakorps” խմբավորման կազմում արդեն կային հայկական առանձին զինվորական ստորաբաժանումներ:
    1942թվականի հուլիսի 22-ին կազմավորվեց Ադրբեջանական լեգիոնը: Ստեղծվեցին ևս մի քանի լեգիոններ, որոնք հետագայում վերակազմավորվեցին և միավորվեցին արդեն կայացած ու գործող լեգիոններին: Բոլոր ազգային լեգիոնները ենթարկվում էին “Արևելյան Լեգիոն”-ի շտաբին, հրամանատար’ գեներալ Մաքս Իլգենին, որին 1943 թվականին փոխարինեց հեծելազորի գեներալ’ Էրնեստ Քյոստրինգը:
    Հայկական լեգիոնի ստեղծման պարագայում իրենց անմիջական մեծ նպաստը բերեցին հայ նացիոնալ-սոցիալիստները’ Ալֆրեդ Մուրադյանի, Արտաշես Աբեղյանի /ֆաշիստական խմբավորում/ գլխավորությամբ, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ցեղակրոն-ազգայնականհոսանքը և Դրաստամատ Կանայանի /Դրո/ գլխավորած վտարանդի սպաների և զինվորականության խումբը/:
    Ազգայնական հայ գործիչներն ու վտարանդի սպաները գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների և սպաների հետ միասին այցելում էին ռազմագերիների ճամբարներ, որտեղ հանդիպում էին գերի ընկած կարմիր բանակային հայ զինվորներին ու սպաներին, կատարում նրանց հետ բացատրական աշխատանք, փորձելով փրկել նրանց անխուսափելի մահից: Ռազմագերիների շրջանում կատարվում էր նպատակասլաց քարոզչական աշխատանք, համոզելով հայ զինվորներին, որ Հայաստանի ու նրանց թշնամին ոչ թե Գերմանիան ու Հիտլերն են, այլ Ստալինն ու բոլշևիզմը: Շատ հայ զինվորներ ու սպաներ լսելով ազգային ակնառու գործիչներին ու ազգային հերոսներին, որոնցից էին Գարեգին Նժդեհն, Դրաստամատ Կանայանը /Դրո/, Հայկ Ասատրյանը, Ալֆրեդ Մուրադյանը և ուրիշներ, կամավոր միանումէին ազգային ազատագրական պայքարին և համալրում ազգային լեգիոնի գումարտակները:
    Վերմախտի Հայկական լեգիոնի 809-րդ հետևակի հրաձգային գումարտակը Կովկասյան մյուս կազմավորումների հետ համեմատած ամենա մարտունակն էր:
    Նրանք զինվորներին պատմում էին Հայաստանի Հանրապետության /1918-1920թթ./ հերոսական ու դրամատիկ շրջանի, Խորհրդային Հայաստանում ծայր առած կարմիր տեռորի /20-ական ու30-ականներին/, գերմանացի քաղաքական լիդերների ու ֆյուրերի “Վեհանձն ու վսեմ”նպատակների ու մտադրությունների մասին’ երրորդ Ռայխի հովանու ներքո ստեղծել անկախու Մեծ Հայաստան:
    Ազգային լեգիոնի հիմնական սպայականկազմը բաղկացած էր նախկին ցարական Ռուսաստանի, Հայաստանի Առաջին Հանրապետության,Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Լեհաստանի, Հունգարիայի բանակներիև ֆրանսիական Հայկական լեգիոնի /Արևելյան լեգիոն/ նախկին հայ սպաներից:
    Լեգիոնականները տեղեկացվում էին Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության մասին, այդ և այլ թեմաներով կազմակերպվում էին բանավեճեր ու քննարկումներ: Հայ ազգային գործիչները և գերմանացի պաշտոնյաները ներարկում էին լեգիոնականներին այն համոզմունքը, որ Գերմանիայի կառավարությունը և գերման ղեկավարությունը գիտեն հայ ժողովրդի դրամատիկական ճակատագրի և պատմության մասին, և որ հայության շահերից է բխում զինվորագրվել գերմանական անհաղթ բանակին ու կազմավորել ազգային լեգիոնի ստորաբաժանումներ, որը Գերմանիան մեծապես վստահել է այն իրականացնել Հայոց Ազգային խորհրդին: Լեգիոնականներին հավաստիացվում էր, որ Հայաստանի ազատագրումից հետո կհաստատվի ազգային անկախ պետություն:
    Գերմանիան խոստացել է օգնել Հայկական բանակին վերադարձնելու պատմական հայրենիքը’ Արևմտյան Հայաստաննու կիլիկիան, որը գտնվում է թուրքական կրնկի տակ: Բազմիցս հայտարարվեց, որ Մեծ Հայաստանի ստեղծումը Գերմանիայի արտաքին քաղաքական առաջնահերթ շահերից մեկն է Մերձավոր արևելքում և Կովկասում: Նշվում էր, որ ֆյուրերը’ Ադոլֆ Հիտլերը մեծ հույս է տածել ու պատվի արժանացրել հայ զինվորներին, ազատագրելու համար Հայաստանը բոլշևիկներից ու թուրքերից:
    1942 թվականի հոկտեմբերի սկզբին գեներալ Դրաստամատ Կանայանը ժամանեց Հայկական լեգիոնի Պուլավայի ճամբարի շտաբ: Գեներալ Կանայանը /Դրո/Վերմախտի հրամանատարական շտաբի ներկայացուցիչներից էր, Հայկական Լեգիոնի հիմնադիրներից մեկը և ազգային հերոս: Նա մենակ չէր ժամանել, նրա հետ հայկական 809-րդ հետևակիհրաձգային գումարտակի լեգիոնականների հետ հանդիպման էին եկել նաև Վերմախտի հրամանատարական շտաբի երեք գերմանացի գեներալներ, որոնք իրենց խոսքը պետք է ասեինհայ զինվորներին ու սպաներին:Հոկտեմբերի 8-ի առավոտյան,Լեգիոնականները երդման տեքստը սկզբում կարդացին գերմաներեն և ապա հայերեն,- “Երդվում եմ Աստծո և Ադոլֆ Հիտլերի առջև հավատարիմլինել Գերմանիային և Հայաստան երկրին, պայքարել բոլշևիզմի և իմպերիալիզմի դեմ հանուն նացիոնալ-սոցիալիզմի հաղթանակի”: Երդման արարողությունից հետո հրապարակում տեղադրված պլատֆորմի վրայից լեգիոնականներին դիմեց գեներալ Կանայանը և խոսեց բոլշևիզմիվտանգի, նրա դեմ պայքարի ու այդ “հրեական ժանտախտի” կործանման անհրաժեշտության մասին: Գեներալը մեծ կարևորություն տվեց նոր Հայաստանի ծննդին և նրա անմիջական հիմնադիրներին’ լեգիոնականների հայրենասիրական առաքելությանը: Գենարալը ասեց, որ Գերմանիան է հայերի բարեկամը և դաշնակիցը այլ ոչ թե ԽՍՀՄ-ը, և նրա անմիջական օգնությամբ վեր կհառնի հզոր ու մեծ նոր Հայաստան:
    Եվ այդ երկու ազգդավ հերոսները Նժդեն եվ Դրոն, իրենց փառքի համար երդվեզին չխնայել ոչ մի Հայի եվ ստեղծել իրենց հարմար պետությունը:Իսկ այսոր այդ մեծ տականքի արձանը կանգնած է Հայաստանում:Երեվի աստծու կամքն էր որ Հիտլերն պարտվեց թե չէ այսօրվա Հայաստանից երվի բան չմնար:

    Դրոն եվ ՆժդենՀՀ պետական հանցագործներ են:
    Գլուխ 28. Սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները

    Հոդված 299. Պետական դավաճանությունը

    1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

  2. Delea says:

    Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբից գերմանական հրամանատարությունը խնդիր առաջադրեց ստեղծել բանակային հատուկ ստորաբաժանումներ,որոնք պետք է կատարեին քայքայիչ և դիվերսիոն հետախուզական գործողություններ կարմիր բանակի թիկունքում և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում:Ադոլֆ Հիտլերի հրամանով կազմավորվեցին ազգային ռազմական կառույցներ, որոնք որպես Գերմանիային հավասար դաշնակիցներ պետք է մարտնչեին Կարմիր բանակի և բոլշևիկյան իշխանության դեմ, ազատագրելու համար կոմունիզմի լծից շղթայված ու հարստահարված իրենց ազգային հանրապետությունները:
    1941 թվականի դեկտեմբերի 30-ին հրաման տրվեց կազմավորել Հայկական և Վրացական Լեգիոնները: Բացի այդ, Էրվին Ռոմելի բանակային “Afrikakorps” խմբավորմանկազմում արդեն կային հայկական առանձին զինվորական ստորաբաժանումներ:
    1942թվականի հուլիսի 22-ին կազմավորվեց Ադրբեջանական լեգիոնը: Ստեղծվեցին ևս մի քանի լեգիոններ, որոնք հետագայում վերակազմավորվեցին և միավորվեցին արդեն կայացած ու գործող լեգիոններին: Բոլոր ազգային լեգիոնները ենթարկվում էին “Արևելյան Լեգիոն”-ի շտաբին, հրամանատար’ գեներալ Մաքս Իլգենին, որին 1943 թվականին փոխարինեց հեծելազորի գեներալ’ Էրնեստ Քյոստրինգը:
    Հայկական լեգիոնի ստեղծման պարագայում իրենց անմիջական մեծ նպաստը բերեցին հայնացիոնալ-սոցիալիստները’ Ալֆրեդ Մուրադյանի, Արտաշես Աբեղյանի /ֆաշիստական խմբավորում/ գլխավորությամբ, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ցեղակրոն-ազգայնականհոսանքը և Դրաստամատ Կանայանի /Դրո/ գլխավորած վտարանդի սպաների ևզինվորականության խումբը/:
    Ազգայնական հայ գործիչներն ու վտարանդի սպաները գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների և սպաների հետ միասին այցելում էին ռազմագերիների ճամբարներ, որտեղ հանդիպում էին գերի ընկած կարմիր բանակային հայ զինվորներին ու սպաներին, կատարում նրանց հետ բացատրական աշխատանք, փորձելով փրկել նրանց անխուսափելի մահից: Ռազմագերիների շրջանում կատարվում էր նպատակասլաց քարոզչական աշխատանք, համոզելով հայ զինվորներին, որ Հայաստանի ու նրանց թշնամին ոչ թե Գերմանիան ու Հիտլերն են, այլ Ստալինն ու բոլշևիզմը: Շատ հայ զինվորներ ու սպաներ լսելով ազգային ակնառու գործիչներին ու ազգային հերոսներին, որոնցից էին Գարեգին Նժդեհն, Դրաստամատ Կանայանը /Դրո/, Հայկ Ասատրյանը, Ալֆրեդ Մուրադյանը և ուրիշներ, կամավոր միանումէին ազգային ազատագրական պայքարին և համալրում ազգային լեգիոնի գումարտակները:
    Վերմախտի Հայկական լեգիոնի 809-րդ հետևակի հրաձգային գումարտակը Կովկասյան մյուս կազմավորումների հետ համեմատած ամենա մարտունակն էր:
    Նրանք զինվորներին պատմում էին Հայաստանի Հանրապետության /1918-1920թթ./ հերոսական ու դրամատիկ շրջանի, Խորհրդային Հայաստանում ծայր առած կարմիր տեռորի /20-ական ու30-ականներին/, գերմանացի քաղաքական լիդերների ու ֆյուրերի “Վեհանձն ու վսեմ”նպատակների ու մտադրությունների մասին’ երրորդ Ռայխի հովանու ներքո ստեղծել անկախու Մեծ Հայաստան:
    Ազգային լեգիոնի հիմնական սպայականկազմը բաղկացած էր նախկին ցարական Ռուսաստանի, Հայաստանի Առաջին Հանրապետության,Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Լեհաստանի, Հունգարիայի բանակներիև ֆրանսիական Հայկական լեգիոնի /Արևելյան լեգիոն/ նախկին հայ սպաներից:
    Լեգիոնականները տեղեկացվում էին Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության մասին, այդ և այլ թեմաներով կազմակերպվում էինբանավեճեր ու քննարկումներ: Հայ ազգային գործիչները և գերմանացի պաշտոնյաները ներարկում էին լեգիոնականներին այն համոզմունքը, որ Գերմանիայի կառավարությունը ևգերման ղեկավարությունը գիտեն հայ ժողովրդի դրամատիկական ճակատագրի և պատմության մասին, և որ հայության շահերից է բխում զինվորագրվել գերմանական անհաղթ բանակին ու կազմավորել ազգային լեգիոնի ստորաբաժանումներ, որը Գերմանիան մեծապես վստահել է այն իրականացնել Հայոց Ազգային խորհրդին: Լեգիոնականներին հավաստիացվում էր, որ Հայաստանի ազատագրումից հետո կհաստատվի ազգային անկախ պետություն:
    Գերմանիան խոստացել է օգնել Հայկական բանակին վերադարձնելու պատմական հայրենիքը’ Արևմտյան Հայաստաննու կիլիկիան, որը գտնվում է թուրքական կրնկի տակ: Բազմիցս հայտարարվեց, որ Մեծ Հայաստանի ստեղծումը Գերմանիայի արտաքին քաղաքական առաջնահերթ շահերից մեկն է Մերձավոր արևելքում և Կովկասում: Նշվում էր, որ ֆյուրերը’ Ադոլֆ Հիտլերը մեծ հույս է տածել ու պատվի արժանացրել հայ զինվորներին, ազատագրելու համար Հայաստանը բոլշևիկներից ու թուրքերից:
    1942 թվականի հոկտեմբերի սկզբին գեներալ Դրաստամատ Կանայանը ժամանեց Հայկական լեգիոնի Պուլավայի ճամբարի շտաբ: Գեներալ Կանայանը /Դրո/Վերմախտի հրամանատարական շտաբի ներկայացուցիչներից էր, Հայկական Լեգիոնի հիմնադիրներից մեկը և ազգային հերոս: Նա մենակ չէր ժամանել, նրա հետ հայկական 809-րդ հետևակիհրաձգային գումարտակի լեգիոնականների հետ հանդիպման էին եկել նաև Վերմախտի հրամանատարական շտաբի երեք գերմանացի գեներալներ, որոնք իրենց խոսքը պետք է ասեինհայ զինվորներին ու սպաներին:
    Հոկտեմբերի 8-ի առավոտյան,Լեգիոնականները երդման տեքստը սկզբում կարդացին գերմաներեն և ապա հայերեն,- “Երդվում եմ Աստծո և Ադոլֆ Հիտլերի առջև հավատարիմլինել Գերմանիային և Հայաստան երկրին, պայքարել բոլշևիզմի և իմպերիալիզմի դեմհանուն նացիոնալ-սոցիալիզմի հաղթանակի”: Երդման արարողությունից հետո հրապարակում
    տեղադրված պլատֆորմի վրայից լեգիոնականներին դիմեց գեներալ Կանայանը և խոսեց բոլշևիզմիվտանգի, նրա դեմ պայքարի ու այդ “հրեական ժանտախտի” կործանման անհրաժեշտությանմասին: Գեներալը մեծ կարևորություն տվեց նոր Հայաստանի ծննդին և նրա անմիջականհիմնադիրներին’ լեգիոնականների հայրենասիրական առաքելությանը: Գենարալը ասեց, որ Գերմանիանէ հայերի բարեկամը և դաշնակիցը այլ ոչ թե ԽՍՀՄ-ը, և նրա անմիջական օգնությամբ վերկհառնի հզոր ու մեծ նոր Հայաստան:
    Եվ այդ երկու ազգդավ հերոսները Նժդեն եվ Դրոն, իրենց փառքի համար երդվեզին չխնայել ոչ մի Հայի եվ ստեղծել իրենց հարմար պետությունը:Իսկ այսoր այդ մեծ տականքի արձանը կանգնած է Հայաստանում:Երեվի աստծու կամքն էր որ Հիտլերն պարտվեց թե չէ այսօրվա Հայաստանից երվի բան չմնար:

    Դրոն եվ ՆժդենՀՀ պետական հանցագործներ են:
    Գլուխ 28. Սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները

    Հոդված 299. Պետական դավաճանությունը

    1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

  3. Կառլեն says:

    Հայերը իրենց դավաճաններին ու հերոսներին դարձնելով գործիք անընդհատ տեղերով խառնել են, ցանկանալով հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում,որպեսզի հաճոյանան մեկին կամ վրեժ լուծեն մյուսից, բայց անընդհատ խճճվել են այդ մանիպուլիացիաների մեջ ստեղծելով նոր դավաճաններ ժամանակի մեջ և քաղաքական ասպարեզում, երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը պատմականորեն մեզ բերել է կործանման,քանի որ երկու լարի տերերն էլ դրանք անհնդհատ մեր տակից քաշել են և մենք հայտնվել ենք ահարմար վիճակի մեջ:
    Հովհաննես Սահակյանին ասեմ որ իրա հայրն էլ իրա ձեռքը բռնած տարել է Լենինի արձանի մոտ,Մանումենտում և մայրաքաղաքում մեր հայրենականի հերոսների արձանների մոտ, մի օր էլ իրա երեխան իրան խառը հարցեր է տալու այդ մասին ու նա չի կարողանա խաբել ինչպես խաբեց լրագրողին:

  4. Մինաս says:

    Հ. Սահակյանը կարող էր այսպես պատասխաներ էդ կնգանը՝ ,,բա մենք ինչքան ենք զարմացած ռուսների պահվածքից!,,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930