Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Գասպարյան. ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում մենաշնորհներ չկան

Հունիս 10,2016 21:21

Պաշտպանության  նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի Թիկունքային ապահովման վարչության պետ Վաղարշակ Գասպարյանը հունիսի 10-ին ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպման ընթացքում հավաքվածներին հորդորեց ուշադրություն դարձնել գործող օրենքներին եւ կառավարության որոշումների շրջանակներում իրականացվող իրենց գործառույթներին:

PN

«Նայում ես այդ ուղղությամբ գրանցված հնարավոր մասնակիցների ցանկը շատ մեծ է, օրինակ՝ պարենային ծառայության մասով նշեմ, որ 580 մասնակից է գրանցված, բայց ընդհանուր առմամբ, հայտարարված ընթացակարգերին, մրցույթներին շատ քիչ մարդիկ են փորձում մասնակցել: Չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված, բայց այստեղից պատասխանատու հայտարարում եմ, որ գործընթացը բաց է, դաշտը ազատ է, մենաշնորհներ մեզ մոտ չկան: Եվ այն տպավորությունը, որ որոշակի մարդկանց մոտ կա, որ իմաստ չունի կամ անիմաստ է, ի սկզբանե ասեմ, որ դուք սխալ եք, նման բան չկա, կարող եք ազատ մասնակցել համարձակ եւ ձեր առաջարկներն անել»,- ասաց նա:

Վաղարշակ Գասպարյանը նշեց, որ շատ անգամներ մատակարարները չեն հետեւում իրենց էլեկտրոնային փոստերին ուղարկված նամակներին, այդ պատճառով էլ ստիպված են լինում ընտրել մրցույթում երկրորդ, երրորդ տեղը զբաղեցրած մատակարարներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930