Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը՝ մատակարարին. «Ով Ձեզնից պատվիրել է, ինքն էլ վճարելու է»

Հունիս 10,2016 20:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտպանության նախարարությունում հունիսի 10-ին կազմակերպվել էր ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպում:

Հանդիպման ընթացքում մատակարարները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Գեղամ Մոսինյա

«Մենք ունենք կնքած պայմանագիր, այն խառը օրերին շատ շտապ զանգեցին, պահանջեցին ստերիլ ձեռնոցներ օպերացիաների համար: Բոլորս հասկանում ենք, ինձ չի հետաքրքրում ժամանակացույց, դա կատարել ենք: Մինչեւ հիմա ես չունեմ ժամանակացույց, որ իմանամ, թե երբ եմ մատակարարում, եւ բացի դրանից խնդիրն այն է, որ չեն ստորագրում մեր ակտը, ասում են, որ գրված է հատ, բայց քանի որ մեզ պետք է զույգ մենք հասկանում ենք զույգ»,- ասաց «Լեւոն եւ Լամարա» դեղատների ցանցի տնօրեն Գեղամ Մոսինյանը:

ՊՆ փոխնախարար Մովսես Հակոբյանը ասաց, որ մատակարարի խոսքից եզրակացնում է, որ ինքն էլ է անփույթ եղել: Գեղամ Մոսինյանը պատասխանեց, որ ինքն անփույթ չի եղել, այլ դեպարտամենտը:

«Այն եզրերը, այն խոսքերը, որ Դուք հնչեցնում եք՝ պատերազմը սկսեց, անհրաժեշտ էր հապճեպ մատակարարել … բանակն  ունի համապատասխան պահուստներ, որոնք ապահովում են մեր բանակին ամբողջ ծավալով, թիվը չեմ ասի, թե ինչքան ժամանակ: Նա, ով Ձեզնից պատվիրել է, ինքն էլ վճարելու է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930