Հունիսի 10-ին Գյումրիում կայացել է խորհրդակցություն ,որին մասնակցել են ԱԺ թվով 10 պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ,մարզպետեր, համայնքների ղեկավարներ: Քննարկման թեման համայնքների խոշորացումն է եղել: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովը արտահերթ նիստ կունենա, որտեղ կընդունվի Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի համայնքների խոշորացման մասին որոշում:
Խորհրդակցությանը ներկա համայնքապետերից տեղեկացանք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները խոշորացման արդյունքում կձեւավորեն 3 համայնք: Նոյեմբերյան համայնքը կմիավորի Նոյեմբերյան քաղաքը, սահմանամերձ Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան համայնքները: Կողբը եւ Բերդավանը կձեւավորեն մեկ համայնք:
Այրում համայնքը կմիավորի Այրում քաղաքը, Զորական, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն եւ Դեբեդավան համայնքները: Հոկտեմբերի 2-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ,որի ընթացքում խոշորացված համայնքների բնակիչները ուղղակի քվեարկությամբ կընտրեն համայնքի ղեկավար եւ ավագանի:
Մեր տեղեկություններով՝ 2016թ. Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում համայնքների խոշորացում չի նախատեսվում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ