Գյումրու Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի տակ սկսել են տեղադրել խորանը, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 25-ին պատարագ պիտի մատուցի:
Ինչպես տեղեկացրել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հռոմի պապի այցի հետ կապված ոչ մի ծախս Գյումրու քաղաքապետարանը չի անելու, իսկ խորանը, ըստ նրա, Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցին է սարքելու իր ծախսերով:
Հիշեցնենք, որ պատարագին մասնակցությունը կլինի հրավիրատոմսերով, մոտ 20 հազար հավատացյալ կմասնակցի, 3000 ավելի ուխտավորներ կգան տարբեր երկրներից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ