Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան զարմացած է Երևանում Նժդեհի արձանի տեղադրմամբ». Մարիա Զախարովա

Հունիս 10,2016 20:30

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` նա մասնավորապես հայտնել է. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Հիշեցնելով ՌԴ վերաբերմունքը Հայրենական Մեծ պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման ցանկացած փորձի նկատմամբ` Մարիա Զախարովան նշել է. «Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրված այդ արձանը, չէ՞ որ մենք ամեն ինչ գիտենք Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի անմահ սխրանքների մասին»:

Զախարովան նաև հավելել է, որ «Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հիմնական ցուցիչը» պատմական իրողության պահպանման հարցով Հայաստանի վերաբերմունքն է մայիսի 9-ի տոնին, այն, որ Հայաստանը համահեղինակ է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ «Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի և ռասիզմի, ռասսայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային նպաստող տեսակների դեմ պայքարի» բանաձևին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Рубен says:

    Интересно, о чем думали советские деятели, когда подарили Карабах Азербайджану… О Армении… Или о армянского народа…. Но не кто не жалуется, что по всей России стоят ихние памятники….

  2. Ruben says:

    Два “Рубен”-а одновременно могут быть на этом сайте???

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930