Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ԱՄՆ-ում փորձել է իրեն հարմարեցնել Մոհամեդ Ալիի հուղարկավորության ծրագիրը

Հունիս 10,2016 20:21

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդհատել է մասնակցությունը հանրահայտ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի հուղարկավորությանը եւ վերադարձել է Թուրքիա:

Hurriyet թերթի փախանցմամբ, պատճառը կազմակերպիչների հետ ծագած տարաձայնությունն է: Նույն աղբյուրի տեղեկություններով, Թուրքիայի նախագահի դժգոհությունն առաջացրել է այն, որ հուղարկավորման արարողության կազմակերպիչները նրան թույլ չեն տվել Ալիի աճյունի վրա մուսուլմանական խորհրդանիշի պատկերով սավան փռել, ինչպես նաեւ մերժել են Թուրքիայի կրոնի գործերով վարչության ղեկավար Մեհմեթ Գերմեզի՝ արարողության ընթացքում Ղուրան կարդալու առաջարկը: Թերթի աղբյուրների տվյալներով, Լուիսվիլլում գտնվելու ժամանակ նաեւ թեթեւ բախում է եղել Էրդողանի թիկնապահների եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործակալների միջեւ:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի նախագահի արարողակարգի աղբյուրը РИА Новости-ին ասել է, թե Էրդողանի այցը կայացել է նախանշված ժամկետներում, ժամանակից շուտ ոչ մի ընդհատում չի եղել, իսկ այդ մասին տեղեկությունները որակել է «մամուլի երեւակայություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ TACC-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930