Հունիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իբրահիմ Բասբուսի հետ:
Հանդիպմանը Իբրահիմ Բասբուսը ներկայացրեց իր կողմից ղեկավարվող գերատեսչության գործառույթները, երկրի արտաքին և ներքին սպառնալիքները, հասարակական կարգի պահպանման մարտահրավերները:
Քննարկվեցին Հայաստանի ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները, անդրադարձ կատարվեց փոխադարձ այցերի միջոցով փորձի փոխանակման կարևորությանը:
ՀՀ ԱԳՆ