Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, եթե մի օր ադրբեջանցիները գրաբարն իրենցով անեն». Տեր Եսայի

Հունիս 10,2016 19:33

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի կրթական հաստատություններից մեկի մագիստրատուրայում գրաբար կուսուցանեն: Այս նախաձեռնության մասին Aravot.am-ը կարծիք հարցրեց նաեւ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանից:

«Դժվար է հստակ ասել, թե նման որոշմամբ Ադրբեջանն ինչ միտում ունի, բայց կարելի է հասկանալ, թե գործընթացն ինչպիսի շարունակություն կունենա: Գրաբարի ուսուցմամբ Ադրբեջանի ցույց տված «մեծահոգությունը» պատմության կամ մշակույթի հանդեպ, մեղմ ասած, անհասկանալի է, որովհետեւ գրաբարն իրենք չէ, որ պետք է արժեւորեն: Գրաբարը մենք պետք է արժեւորենք եւ այդպես էլ անում ենք, որովհետեւ դա մեր լեզուն է եւ հոգեւոր ու մշակութային ժառանգությունը»,-նկատեց Տեր Եսային:

Նա մտավախություն հայտնեց, որ նման քայլով Ադրբեջանն ինչպես միշտ փորձելու է խեղաթյուրել պատմությունն ու փաստերը. «Չեմ զարմանա, եթե մի օր ադրբեջանցիները հայտարարեն, որ գրաբարն իրենց լեզուն է, իսկ հայերն իրենցից են այն փոխառել: Գուցե զավեշտալի է թվում, բայց Ադրբեջանի կողմից նմանօրինակ խեղաթյուրումներ մի անգամ չէ, որ գրանցվել են: Ուստի դժվար է հավատալ, որ Ադրբեջանում անկեղծ մղումով են ցանկանում հին լեզուները, տվյալ դեպքում` գրաբարը, վերաարժեւորել»:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին տարաբնույթ նախաձեռնություններով նպաստում է հասարակության շրջանում գրաբարի տարածմանն ու արժեւորմանը: 2014թ.-ից Արարատյան հայրապետական թեմը «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպում է  Գրաբարի օլիմպիադա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930