Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում ժողովրդավարության պակաս կա». Անդրանիկ Սերոբյան

Հունիս 10,2016 19:11

Պարզվում է՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամները նախքան կհայտարարեին կուսակցությունից հեռանալու իրենց որոշման մասին, կուսակցության վարչության որոշմամբ լուծարվել է Վանաձորի տարածքային կազմակերպությունը:

Թե ինչու է տարածքային կազմակերպությունը լուծարվել կամ ինչքանով են հիմնավոր կուսակցության Վանաձորի անդամների դժգոհությունները, կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել. «Անհրաժեշտության դեպքում մենք հաղորդագրություն կտարածենք, չենք ցանկանում մեկնաբանել լուծարված կազմակերպության անդամների հայտարարությունը»:

Aravot.am-ը զրուցեց Կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի արդեն նախկին նախագահ՝ Անդրանիկ Սերգոյանի հետ, որը մի շարք դժգոհություններ ներկայացրեց. «Վարչության կողմից որոշումներ են կայացվել մեր համայնքի վերաբերյալ, որի շրջանակներում հաշվի չի առնվել մեր կարծիքը: Ոչ միայն չի առնվել, այլ, եթե ներքին քննարկումներ ենք ունեցել ներկուսակցական մակարդակով, ապա այդ քննարկումները դիտարկվել են պատճառ, որ տարածքայինը լուծարեն, այսինքն, ինչ է նշանակում, որ մենք իրավունք չունե՞նք մեր կուսակցությանը վերաբերող, մեր համայնքին վերաբերող որեւէ հարց քննարկենք կուսակցության ներսում: Մեր կուսակցության տարածքային կառույցի վերահսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը, որը անկուսակցական է ու համաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանդես գալ «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու, ասում են շահերի բախում կա ու Մետաքսյան պետք է լքի  կուսակցությունը»:

Ըստ Սերգոյանի, եթե իրենցից որեւէ մեկը կանոնադրական սխալ է թույլ տվել կամ լիազորություններն է անցել կամ պարտավորությունները չի կատարել, կարելի էր կարգով նկատողություն անել. «Ընդհուպ մինչեւ կուսակցությունից հեռացում, բայց մեր վարչության անդամներն այս ընթացակարգով չեն առաջնորդվել: Միանգամից որոշել են տարածքայինը լուծարել: Մինչեւ հիմա ինձ այդ որոշումը չեն տալիս, ես ասում եմ՝ տվեք որոշումը՝  տեսնեմ՝ ինչ հիմքով է լուծարվել տարածքայինը, տեսնեմ՝ ինչ խախտումներ ենք թույլ տվել: Ժողովրդավարության պակաս կա կուսակցությունում: Եթե մեկը կա, որն ունի սեփական կարծիք, եթե քննարկում ենք մի տարբերակ, որով կարելի է մեր կուսակցությունը հաղթանակի տանել, նույնիսկ այդ կարծիքը չեն ուզում լսել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930