ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Աշտարակ և հանդիպումը քաղաքի բնակչության հետ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության հետ:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիային և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
ՀՀ ԱԳՆ