Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում պատրաստել է հաճելի անակնկալ:
Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը:
Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք միասին վայելելու խաղերը և երկրպագելու իրենց նախընտրած թիմերին:
Կարդացեք նաև
Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարող եք դիտել այսօր և՛ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ից:
Մաղթում ենք հաճելի, գոլառատ երեկոներ:
Երևանի քաղաքապետարան