Լրահոս
Օրվա լրահոսը

Պառակտումներ՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում

Հունիս 10,2016 18:15

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամները հայտարարություն են տարածել կուսակցության վարչության գործելաոճի և անդամակցությունը դադարեցնելու մասին:

Կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նախագահ՝ Անդրանիկ Սերգոյանը Aravot.am-ին հայտնեց անդամակցությունը դադարեցնելու որոշման մի քանի պատճառ:

«Անհամաձայնությունը վարչության կողմից իրականացվող քաղաքական գործելաոճի հետ, ընդդիմադիր դաշտում առանձնացված գործելաոճը, ընդդիմադիր միասնականությունը չհանդուրժելը, տարածքային կառույցի ու խորհրդի անդամների կարծիքը հաշվի չառնելը»,- ասաց Անդրանիկ Սերգոյանը:

Կուսակցությունից հեռանալու համար, ըստ պարոն Սերգոյանի, հիմք են դարձել կուսակցության վարչության կողմից բերված մի քանի կետեր. «Որ իբր Վանաձորի կազմակերպության խորհրդի անդամները մյուս ընդդիմադիրների հետ բանակցություններ են վարել հնարավոր դաշինքի ձեւավորման ուղղությամբ եւ դա ներկայացվել է որպես ծրագրային եւ կանոնադրական պահանջներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայություն, այնինչ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը նույն կանոնադրության համաձայն եւ օրենքով նախատեսված կարգով տարածքային կազմակերպությունների խորհուրդների իրավասության հարցեր են: Որ տարածքային կառույցի վերահսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը, ով անկուսակցական է, համաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանդես գալ «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու»:

Մանրամասներն ավելի ուշ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Չէի էլ կասկածում։
    նույնը վերաբերում է լուսավոր հայաստան, ալյանս և նորահայտ այլ կուսակցություններին, որ գնուն էին հեծանիվ հյտնաբերելու ճանապարհով։
    ՀԱԿ ին մեղադրում էին նույն բանում ու ժքողովրդավարության դասեր տալիս, իրենք իրականում լինելով նույն տիպաժը։
    ինստիտուցիենալ կլնի, ինչ անուն լինի , պետք է նույն քաղաքական օրինաչափություններին ենթարկվի, ոչ թե կգ ճիշտ միավոր ա, բայց այլ տոննան չէ։
    ինչ նոր մտածողություն ու մշակույթ են բերել դրանք, ոչ մի նորություն։
    նույն կիսատ պռատ ցույցերը, հավաք հանդիպումներըու էլի ապարդյուն։
    հ,գ, հա ի դեպ ժովողրդին պարտության չէիք տանում, հրաԶդանում ինչ արիք։։
    հիասթափեցրիք մարդկանց։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930