Հունիսի 9-ին «Հատուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանն ազատամարտիկների ու զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնեց Սև ծովի ափին 7 օրյա հանգիստ անցկացնելու հավաստագրեր: Արդեն 6-րդ տարին է, ինչ Շիրակի մարզում ծրագրին իրականացվում է ,,Արտ,, ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանի նախաձեռնությամբ, որին աջակցում են նաև մի շարք համայնքների ղեկավարներ: Այս տարի մեկ շաբաթ հանգիստը ծովափում անցկացնելու հնարավորություն ստացան մարզի 42 համայնքի 95 ազատամարտիկ և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ:
ՀՀ Շիրակի մարզպետը կոչ արեց համայնքներիի ղեկավարներին լինել ազատամարտիկների կողքին և հնարավորության սահմանում աջակցել այս ծրագրին. ,,Մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, ու եթե ուզում ենք հաղթանակը մերը լինի, ուրեմն պետք է գնահատենք այս տղաների կատարածը, եթե չենք գնահատում , ապա հաջորդ անգամ 10-ազատամարտիկի փոխարեն դիրքերում կլինեն 5-ը:Պետք է ազատամարտիկները տեսնեն ու հասկանան, որ մենակ չեն,,:
Հավելենք, որ, «Հատուցում» ծրագիրն այս տարի ոչ միայն Շիրակի, այլև Լոռու մարզն է ընդգրկել: Հունիսի 25-ին Լոռու մարզից Վրաստանի Քոբուլեթի քաղաք կմեկնի առաջին խումբը, Շիրակի մարզից` խմբերը կմեկնեն հուլիսի 1-ին և 7-ին:
Շիրակի մարզպետարան