Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հունիս 10,2016 17:27

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) ի պահ հանձնված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի պահպանման ժամկետը վեց ամիս է: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Համարանիշների համար վճարված գումարները կորցնելու հետ կապված անհարկի խոսակցություններից և շահարկումներից խուսափելու նպատակով՝ նման հաշվառման համարանիշներ օգտագործող և ի պահ հանձնած անձանց հորդորում ենք հետևել այդ համարանիշները հետ ստանալու համար սահմանված վեցամսյա ժամկետի պահպանմանը:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930