Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Դեպարտամենտի առջեւ խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարել»

Հունիս 10,2016 17:03

Պաշտպանության նախարարությունում հունիսի 10-ին կազմակերպվել էր ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպում:

Հավաքի ընթացքում ՊՆ փոխնախարար Մովսես Հակոբյանը նշեց, որ դեպարտամենտի առջեւ խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարել, այլ խնդիր է դրված որակյալ եւ ժամանակին նյութական միջոցների ապահովում. «Անհրաժեշտ է, որ բանակը կարողանա ժամանակին եւ որակյալ ապահովում իրականացնել՝ առաջինը կազմակերպչական խնդիրներն են, որոնք կախված են զինված ուժերի տարբեր կառույցների պլանավորման գործընթացից: ՊՆ ղեկավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ժամանակին պլանավորում իրականացնեն, որի մեջ ներառվում է գնման ժամանակացույցը, տեխնիկական բնութագրի հստակությունը, որպեսզի այն միջոցները, որոնք պետք է մատակարարեն ձեզ համար հասկանալի լինի եւ ապահովի ոչ թե ձեր կամ ոմանց բիզնես ծրագրերը, այլ ապահովի մեր բանակի մարտունակությունը»:

Մովսես Հակոբյանն ասաց, որ ժամանակին որակյալ եւ մրցունակ նյութական միջոցի ապահովելու միակ երաշխիքը  մրցակցությունն է: Նա հայտարարեց, որ այսուհետ բացառվելու է մեկ անձից գնում կատարելը:

ՊՆ փոխնախարարը հորդորեց պայմանագիր կնքելիս ուշադրություն դարձնել տեխնիկական բնութագրին, հասկանալ դրանց էությունը եւ ուշադրություն դարձնել մատակարարման ժամանակացույցին: Նա հայտարարեց, որ նաեւ որոշում է կայացվել, որ անորակ ապրանքները չեն վերադարձնելու, մինչեւ մատակարարողը համապատասխան ապրանք չտրամադրի:

«Որոշված է, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, պատվիրատուն պատվիրում է ապրանքատեսակը,  մրցույթ կազմակերպողը ի դեմս դեպարտամենտի եւ նյութական միջոցներ ընդունողը տարանջատվելու են: Որեւէ մեկը մյուսի հետ կապ չի ունենալու»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930