ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է տեղեկությունները, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն 2016թ. հունիսի վերջին։ Այս մասին հաղորդում է Trend.az լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացի համանախագահը չի հրապարակել հանդիպման մասին այլ մանրամասներ:
Մեկնաբանելով առաջիկա հանդիպման մասին լուրը՝ Ուորլիքն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ կողմերը պետք է շարունակեն հետևել 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներին»։