Անգլիական Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի, ՄՅՈՒ-ն «Բորուսիային» հարցում է ուղարկել Մխիթարյանի տրանսֆերի համար: Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում երկարաձգել եկող տարի ավարտվող պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ եւ «Բորուսիան» ուզում է ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 25 միլիոն ֆունտով (32 մլն. եվրո):
Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են նաեւ «Արսենալը», «Չելսին» եւ «Յուվենտուսը»:
Իսկ երեկ արդեն լուրեր էին պտտվում, թե Մխիթարյանը կատարել է ընտրությունը՝ նախապատվությունը տալով «Արսենալին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ