Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա»

Հունիս 10,2016 14:09

«Եթե մենք անընդմեջ պնդում ենք, որ միակ տարածքը, ձեւաչափը, որտեղ կարող է քննարկվել այս հարցը, Մինսկի խումբն է, մենք դրանով կարծես թե դառնում ենք պատանդ՝ այդ հանդիպումներին մասնակցության առումով»,- հունիսի 10-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ տեղի են ունենում հանդիպումներ եւ ոչ թե բանակցություններ: Եվ իր կանխատեսմամբ՝ առաջիկայում կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, եւ եթե անգամ հետաձգում կամ ինչ-որ օրի փոփոխություն լինի, տեխնիկական բնույթ կկրի:

«Եթե մենք Մինսկի խումբը համարում ենք մշտական կարեւոր ձեւաչափ, նշանակում է Մինսկի խմբի համանախագահների համար դա առաջին խնդիրն է: Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահները լուծում են այն խնդիրը, որն անձամբ դրված է իրենց առջեւ: Այսինքն՝ համանախագահները պարտավոր են կայացնել այդպիսի հանդիպումներ: Այդ հանդիպումների տրամաբանությունն առայժմ դա է, որ Մինսկի  խմբի համանախագահներն ունեն կարծես թե հստակեցված եւ համաձայնեցված պարտավորություն, որը եւ կատարում են, դա զուտ հանդիպումների կայացումն է»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը այդ խնդիրների շարքում չի նկատում Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրացրած խնդիրները. «Ես չեմ տեսել, որ համանախագահները հասցեական անդրադառնան այդ հարցադրումներին՝ 3 կողմի մասին է խոսքը: Այսինքն՝ մնում են անպատասխան եւ կարծես թե դինամիկա չկա Արցախի տեղին պահանջին առ այն, որ պետք է տեղի ունենան Արցախի մասնակցությամբ եւ հանդիպումները դառնան բանակցություններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930