Այսօր Երևանում տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը վարում էր համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Օրակարգում Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու համար ներկայացվել է մեկ թեկնածություն:
Արտուշ Ղուկասյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի զարգացման ու բարեփոխման հայեցակարգը, որի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն:
Կարդացեք նաև
Այնուհետև տեղի ունեցավ փակ (գաղտնի) քվեարկություն, որի արդյունքներով Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:
Համալսարանի կառավարման խորհրդի նիստին մասնակցում էր խորհրդի 24 անդամից 22-ը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ամփոփելով խորհրդի նիստը՝ շնորհավորեց ռեկտորին ընտրվելու կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ:
Սյունիքի մարզպետարան