Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակօսի» հոդվածագիրն անդրադարձել է Թուրքիայի ժխտողականությանն ու ատելության մթնոլորտին

Հունիս 10,2016 13:35

Հոդվածագիր Կարին Քարաքաշլըն հոդված է հրապարակել «Ակօսում», որտեղ անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությանն ու այդ թեմայի հետ կապված ատելության մթնոլորտին։

Հոդվածագիրը նշում է, որ 2016թ, հունիսի 2-ին Գերմանիայում ընդունված Հայոց ցեղասպանության նախագիծը Թուրքիայում ժխտողականության և բողոքի նոր ալիք բարձրացրեց։ Սրան զուգահեռ, բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին սարսափելի հռետորաբանություն օգտագործել։ Մասնավորապես, Էրդողանը Ջեմ Օզդեմրիրին որակեց «պղտոր արյուն ունեցող», Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն էլ բացահայտ ասաց, որ Հայոց ցեղասպանություն կատարելու մեղադրանքները բացարձակ մեղադրանքներ և զրպարտություններ են, որոնք ուղղված են Թուրքիայի պատմությանը, ժողովրդին և պետությանը։

Հոդվածագիր Քարաքաշլըի կարծիքով. «Ավելի ամոթալի տեսարան չկա, երբ մարդը ժխտում է սեփական պատմությունը»։

Իր հոդվածի վերջում «Ակօսի» հոդվածագիրը նշում է. «Անցյալը չի անցնում, պատմությունը չեն թողնում պատմաբաններին, որովհետև այդ անցյալը մարդկանց պատմությունն է։ Որևէ մեկը սեփական իրականությունը չի կարող զոհել բառախաղերին, ֆաշիստական ոգով կատարված արտահայտություններին, ստերին և ձեռնածություններին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930