«Եթե դրա անհրաժեշտությունը լինի` կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ»,-խորհրդարանական ճեպազրույցներում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`ՀԱԿ խմբակցության ղեկավարի առաջարկին`վերանայել 2016 թվականի բյուջեն: Ինքը`իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը, առայժմ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ`ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանի թեկնածությո՞ւնն է պաշտպանելու, ինչպես գրում են մամուլում: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ անվանական քննարկումներ չեն եղել. «Մյուս շաբաթվա ընթացքում կքննարկենք եւ տեղյակ կպահենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ