Աբխազիայի վարչապետ Արթուր Միքվաբիան հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է այն պայմանների մասին,, որոնց առկայության պարագայում Աբխազիան պատրաստ կլինի երկխոսության մեջ մտնել Վրաստանի իշխանությունների հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Վարչապետ Միքվաբիայի պնդմամբ՝ Աբխազիան բանակցությունների մեջ կմտնի վրացական իշխանությունների հետ մի պայմանով՝ եթե վերջիններս իրենց հավասարի պես ընդունեն աբխազական իշխանություններին։
Միքվաբիան ասել է նաև, որ Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հեշտ գործընթաց չի լինելու։ Նրա խոսքերով. «Աբխազները մեղավոր չեն այն ողբերգության մեջ, որը տեղի ունեցավ, որովհետև ռազմական գործողությունները մենք չենք սկսել։ Մի ամբողջ սերունդ է մեծացել, որն, ըստ էության, չի ճանաչում վրացիներին։ Սա ավելորդ դժվարություններ է առաջացնում հարաբերությունների կարգավորման գործում»։