«Արտահերթ նստաշրջանով այս տարվա բյուջեն պետք է վերանայվի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ կառավարությանն առաջարկ ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ում համոզված են, որ առկա մարտահրավերները առաջ են բերում բյուջեն վերանայելու անհրաժեշտություն:
Ի դեպ, այս առաջարկը Լեւոն Զուրաբյանը պետք է հնչեցներ դեռ չորեքշաբթի օրը` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Բայց իր ժամանակը սպառվեց ու չհասցրեց: Այդ պատճառով էլ նա իր առաջարկն այսօր հնչեցրեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ