Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկույն երեւում է, որ իշխանությունները սաստիկ մտահոգված են Հայաստանի արտաքին պարտքի ծավալներով. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 10,2016 12:25
artaqin partq

Կառավարությունը մտադիր է հավանության արժանացնել եւս երեք վարկային համաձայնագիր՝ մոտ 60 միլիոն դոլար ընդհանուր գումարով։ Իսկ նպատակներն այսպիսին են՝ «ենթակառուցվածքային ծառայություններ եւ ինստիտուցիոնալ կարողություններ…», «ժառանգության հանգույցի վերականգնում եւ զբոսաշրջային երթուղու մշակում…» եւ այլն։

«ՉԻ» – Իսկույն երեւում է, որ իշխանությունները սաստիկ մտահոգված են Հայաստանի արտաքին պարտքի ծավալներով եւ վարկեր են վերցնում միայն շատ կոնկրետ նպատակներով՝ բացառիկ անհրաժեշտության դեպքում։

Կարող էին, չէ՞, եւս մի 50-60 միլիոն դոլարի վարկ վերցնել՝ ասենք, «միջգյուղական ճանապարհների եւ հանդամիջյան արահետների հարակից տարածքներում թեքահարթակների կառուցման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողովների գրասենյակային պայմանների բարելավման» նպատակով։

Բայց՝ չէ. միայն զբոսաշրջային երթուղու մշակման համար են վարկեր վերցնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930