Այո, ժխտել հնարավոր չէ. արքեպիսկոպոսի նամակի բովանդակությունը չափազանց նվաստացուցիչ էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող եւ անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։
Նամակը կարո՞ղ էր չլինել կամ կարո՞ղ էր այդ նամակի բովանդակությունը պակաս շողոմ լինել։
«Թուրքիայում 100 հազարին մոտ հայեր կան։ Նրանցից շուրջ կեսը մեր քաղաքացիներն են։ Այն հայերին, որոնք մեր քաղաքացիները չեն, ինչո՞ւ պետք է պահենք։ Ինչպես անում են եվրոպացիները, մենք էլ նրանց Հայաստան կուղարկենք։ Մենք կանենք դա».- սա էլ Էրդողանի արձագանքն է Բունդեսթագի փաստաթղթին։
Հավանաբար ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիայում բնակվող մոտ 100 000 հայեր ապրում են ոչ բարեկամական միջավայրում, եւ ամեն րոպե նրանց գլխին կախված է Թուրքիայի պատժիչ ու միջազգային, մարդասիրական կոնվենցիաներն արհամարհող սուրը։
Կարդացեք նաև
Արքեպիսկոպոսի նամակը քննադատության արժանի է, բայց երբ Հայաստանից բարոյականության ուղերձներ են հղվում վերջինիս, վատ չէր լինի հասկանալ՝ ունի՞ Հայաստանը որեւէ ծրագիր՝ պաշտպանելու Թուրքիայում բնակվող հայերին՝ հնարավոր տեղահանությունից կամ ահաբեկչական գործողություններից։
Դատելով Սիրիայի, ավելի վաղ՝ Իրաքի մեր հայրենակիցների հանդեպ Հայաստանի որդեգրած քաղաքականությունից, կարող ենք ասել՝ ո՛չ, Հայաստանը պատրաստ չէ վտանգի պահին տեր կանգնել Թուրքիայում բնակվող հայերին։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ազատ ու անկախ Հայաստան երկրի քաղաքացիներն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում: Ասացեք ինձ բարի և իմաստուն մարդիկ. ինչ գործ ունեն ՀՀ քաղաքացիները եղեռն իրականացրած Թուրքիայում: Բա մարդ իր Հայրենիքը թողնի և մի կտոր հաց աշխատելու համար Թուրքիա գնա՞: 1915 թվականի Եղեռնը այս կառավարության զբաղմունքի հիմնական թեման է դարձել: Մենք ապրող ազգ ու ժողովուրդ ենք: Եղեռնը այն պատմական բեռն է դարձել, որ ապրող մեր ազգին էլ գերեզման ենք դնում ողջ-ողջ: Երբևէ հարց տվել եք ձեզ. ենթադրենք ամբողջ աշխարհը ճանաչեց ցեղասպանությունը և հայ չմնաց աշխարհում, սա՞ է մեր նպատակը: Ժողովրդին աշխատանքից զրկելով ու օտար երկրներ ուղարկելով մեր ապագան լրջորեն վտանգված է: Մեր մանուկները հայկական կրթություն չեն ստանում, հայերեն չեն խոսում, մեր երիտասարդները Հայրենիքում աշխատանք չգտնելով հեռանում և օտարանում են: Սա եղեռն չի՞: Ո՞վ է հաշվել քանի հայ է հեռացել Հայատանից: Ո՞վ է տիրապետում վիճակագրական տվյալներին: Գյուղերն ու քաղաքները դատարկվել են, Երկիրը ավերակների վերածվել: Սա է իսկական եղեռնը: Այն որ եղել է 20-րդ դարում եղել է: Բայց այսօրվա եղեռնն է մեր վերջը տալու, եթե խելքի չգանք: Թուրքական պետությունը չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, եթե Հզոր Հայաստան չլինի: