Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը պարզաբանում է, թե ինչու են հավաստագրեր տրվել 4-րդ դասարանն ավարտած աշակերտներին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 10,2016 12:11

«ՉԻ» զրուցակիցն է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ըստ Լեւոն Մկրտչյանի, որպեսզի ուսուցիչների ընտրության հարցում կոռուպցիոն ռիսկեր չառաջանան, անհրաժեշտ է գործընթացը պարզեցնել եւ հստակեցնել. «Եթե մենք թույլատրում ենք, որ շեմը անցնեն մի քանի ուսուցիչ ու փոխարենը տնօրենի առջեւ չենք դնում որոշակի չափանիշներ, թե այդ երեք ուսուցիչներից ինքը ինչպես կարող է ընտրել մեկին, ապա դա մեծացնում է կոռուպցիոն ռիսկը։ Այսինքն, ուսուցիչների աշխատանքի ընդունվելու հեռանկարը կախված է լինում տնօրենի կամայականությունից։ Մինչդեռ փոխարենը կարելի է ունենալ չափանիշներ, ասենք առավելություն տալ մագիստրոսական կրթություն ունեցողին, կամ առավելագույն միավորներ հավաքած ուսուցչին»։

– Պարոն Մկրտչյան, չորրորդ դասարանն ավարտած աշակերտներին Ձեր հրահանգով հավաստագրեր տրվեցին։ Ինչո՞ւ, ի՞նչ է դա նշանակում։

– Պետք է ասեմ, որ գոյություն ունի որակավորումների ազգային շրջանակ, որով պետք է կրթական յուրաքանչյուր աստիճանը չափվի։ Եթե հիշում եք, մենք Խորհրդային Միության տարիներին մի այդպիսի փաստաթուղթ ունեինք. այսինքն նույն կրտսեր դպրոցը երեխան ավարտում էր եւ ստանում էր մի փոքրիկ վկայական։

– Այսինքն աշակերտը կարո՞ղ է հավաստագիր ունենալուց հետո դուրս գալ հանրակրթական դպրոցից եւ չշարունակել ուսումը։ Դա համարվո՞ւմ է բավարար վկայական։

– Իհարկե ոչ։ Խոսքը դրա մասին չէ: Աշակերտին տրվող հավաստագիրը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար է։ Այսինքն, եթե երեխան չորրորդ դասարանից հետո տեղափոխվեց մեկ այլ երկիր սովորելու, այդ հավաստագրով նրան լրացուցիչ քննության չեն ենթարկի, այլ իր վկայականը կընդունեն իբրեւ հիմք, որովհետեւ իրենք էլ ունեն նմանատիպ վկայական, եւ մեր երկրից գնացած աշակերտը ուսումը կարող է շարունակել հինգերորդ դասարանում։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930