Դեռևս նախորդ տարվա մայիսի 20-ին Կապան -Գորիս ճանապարհին կրակել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Գործով որպես մեղադրյալ ներգրավվել էր Արա Բուդաղյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում էր կալանքի տակ:
Քիչ առաջ ArmLur.am-ը Արա Բուդաղյանի փաստաբանից` Հայկ Ալումյանից տեղեկացավ, որ Արա Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: