Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է 18,4 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից, ըստ որի՝ մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 270 մլն 600 հազար դոլար՝ ապրիլի վերջի 5 միլիարդ 252 մլն 200 հազար դոլարի փոխարեն։
Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ. 432 մլն 200 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ պարտքի այդ մասին գումարները ստացվել են միջազգային ֆինանսական կառույցներից, այլ երկրների կառավարություններից, օտարերկրյա բանկերից եւ միջազգային պարտատոմսերի թողարկումից։ Հայաստանի ներքին պարտքը այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 838 միլիոն 500 հազար դոլար։
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի այս տարվա պետական բյուջեի տարեկան դեֆիցիտը կազմում է 190 միլիարդ 742 մլն դրամ։
Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանություններն ի սկզբանե նախատեսել են, որ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են լինելու, քան եկամուտները։ Այսինքն, ինչպես միշտ, այս տարվա բյուջեն էլ լինելու է դեֆիցիտով։ Տնտեսագետների պնդմամբ՝ պետական բյուջեի դեֆիցիտը ոչ միայն վատ բան չէ, այլ նաեւ կարող է երկրի զարգացումը խթանելու լուրջ գործիք դառնալ։ Եթե այդ մոտեցումը փորձենք տնտեսագիտությունից հեռու մահկանացուներիս համար հասկանալի լեզվով բացատրել, ապա դեֆիցիտը նույնն է, որ մարդն իր առջեւ մշտապես նոր բարձունքներ նվաճելու խնդիր է դնում, եւ նրա բոլոր գործողությունները ուղղված են լինում իր նպատակի իրագործմանը։
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում