Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը չեղարկելու հայց է ներկայացվել Գերմանիայի Սահմանադրական դատարան. Deutsche Welle

Հունիս 10,2016 11:34

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո առաջին հայց է ներկայացվել այդ երկրի Սահմանադրական դատարան, որով պահանջվում է չեղյալ համարել Բունդեսթագի կայացրած որոշումը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղյալ հայտարարելու դիմումը ներկայացրել է թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը։ Իր այս քայլը թուրք իրավաբանը բացատրել է հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները։

Այս ամենին զուգահեռ դեռևս պարզ չէ, կընդունվի՞ արդյոք Աքքուրթի հայցը Գերմանիայի Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Բանն այն է, որ ցեղասպանության ճանաչման մասին որոշումը կայացրել է Գերմանիայի խորհրդարանը, այն չունի որևէ անձին կամ օբյեկտին դատապարտելու մասին պահանջ։ Բացի այդ, Գերմանիան չունի նախադեպ, երբ Բունդեսթագի ընդունած որոշումը ներկայացվել է Սահմանադրական դատարան։

Աքքուրթին սակայն, չեն մտահոգում այս հանգամանքները և նա ասել է, որ, եթե Սահմանադրական դատարանը ընթացք չտա իր հայցին, այն կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930