Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, 1984 թ. ծնված Զոհրաբ Ա.-ին և 1989 թ. ծնված Լիանա Պ.-ին:
Պարզվել է, որ Զոհրաբ Ա.-ի ցուցումով` Լիաննա Պ.-ն 2015 թ. վերջերին մուտք է գործել իր նախկին սկեսրոջ բնակարան և հյուրասենյակի զգեստապահարանից գողացել դրամապանակ, որի մեջ եղել է 300 դոլար:
Զոհրաբ Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանություն