Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը հետաձգել է վիզային ռեժիմի չեղարկման հարցը մինչև սեպտեմբեր. WSJ

Հունիս 10,2016 10:59

Եվրամիությունը նվազագույնը մինչև 2016թ. սեպտեմբեր հետաձգել է Վրաստանի, Ուկրաինայի և Կոսովոյի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին հարցը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին մոտ կանգնած սեփական աղբյուրներին։

Հոդվածում նշվում է, որ Վրաստանի դեպքում հարցը հետաձգելու գլխավոր պատճառը Գերմանիան է, որն անհանգստացած է Վրաստանում կազմակերպված հանցագործության խնդրով։ Մեր հարևան երկրի քաղաքացիներին Եվրամիության անդամ երկրներ առանց վիզայի մուտքի իրավունք շնորհելու մասով որոշ վերապահումներ են արտահայտել նաև Ֆրանսիայի իշխանությունները։

Ավելի վաղ՝ 2016թ. մայիսին, Եվրամիությանը մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ Բրյուսելը մտադիր է կասեցնել Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու գործընթացը։ Ուշագրավ է սակայն, որ 2016թ. մայիսի 25-ին Եվրախորհրդարանը խոստացել էր արագացնել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու գործընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930