Պաշտոնական Վարշավան բացատրություններ է սպասում պաշտոնական Թբիլիսիից՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած Anakonda-16 անվանումը կրող զորավարժությանը չներկայանալու համար։ Այս մասին տեղեկացնում է Daily World News-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ վրացի զինվորականները չեն ժամանել զորավարժության վայր՝ Ջրծաղիկի համաճարակի պատճառով։ Anakonda-16 զորավարժությանը մեկնելու նախօրեին վրաց երկու զինծառայողի մոտ ջրծաղիկ էր ախտորոշվել. նախնական տվյալներով՝ նրանք վարակվել էին իրենց երեխաներից։
Տեղեկացնենք, որ Anakonda-16 զորավարժությունները Վարշավայում մեկնարկել են 2016թ. հունիսի 6-ին։ Դրան մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ 18 և գործընկեր-պետությունների 5 երկիր, ավելի քան 30.000 զինվոր, 3.000 տրանսպորտային միջոց, 105 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ռազմական 12 նավ։