2016 թվականին կառավարության աշխատակազմին բյուջեով հատկացվել է մոտ 1,9 միլիարդ դրամ, որի կեսն աշխատավարձի գծով ծախսն է։ Ծառայողական մեքենաների համար մոտ 200 մլն. է նախատեսված, որից պահպանության ծախսերն ընդամենը 16 մլն. դրամ են, իսկ բենզինի եւ դիզվառելիքի համար՝ 175 մլն.։
Հարկատուների կողմից կառավարությանը հատկացվող միջոցների 1/9 մասն է միայն տրվում ծառայողական մեքենաների համար։ Եթե հաշվի առնենք, որ դրանք մի քանի տասնյակ են, ապա կստացվի, որ 15 հին ավտոմեքենա կրճատելով չնչին տնտեսում է արվել՝ մոտ 20-30 մլն. դրամի։
Չենք բացառում, որ բյուջետային միջոցներից տնտեսումներ կատարելը չինովնիկների համար հին ավտոպարկից ազատվելու եւ հանրության աչքին թոզ փչելու առիթ էր, եւ նրանք կսպասեն ավելի լավ ժամանակների, երբ ծախսերի կրճատման շուրջ կառավարության փիառն ավարտված կլինի, եւ նոր, թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք կբերեն։ Իսկ հիմնավորումներ միշտ էլ կգտնեն։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում