Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կազանյան պլանը վերակենդանանո՞ւմ է. «Ժամանակ»

Հունիս 10,2016 10:19

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել փոխարտգործնախարար Կարասինի և Ֆրանսիայի դեսպանի, ու Մինսկի խմբի համանախագահներից ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման մասին, որում խոսք է գնացել նաև ղարաբաղյան հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստության մասին:

Ըստ հաղորդագրության՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Թե ինչ գագաթնաժողովի մասին է խոսքը, ովքեր են մասնակցելու՝ դեռևս խոսք չկա: Սակայն փորձագետներն արդեն իսկ ենթադրում են, որ խոսքը հավանաբար վերաբերում է Պուտին-Սարգսյան-Ալիև գագաթնաժողովին, հունիսյան հանդիպմանը, որի վերաբերյալ արդեն իսկ հայտարարվել էր, սակայն որի ժամկետներն ու վայրը դեռևս չեն հստակեցվել:

Այսպիսով, եթե Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը վերաբերելու է Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Պուտինի մասնակցությամբ, ապա դա հարց է առաջացնում, թե արդյո՞ք դա կնշանակի Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ ֆորմատի վերականգնում, որն առկա էր 2010 թվականից, և որն ավելի հայտնի դարձավ, այսպես ասած, Կազանյան պլանով: Այս տեսանկյունից, իհարկե, ապրիլյան պատերազմից հետո զարգացան բավական հակասական իրադարձություններ:

Մուսա Միքայելյան

Մանրամասն կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930