2016թ. հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ այդ երկրի, Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի համաձայն` երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև կայացած հանդիպումը ցույց է տվել այն պատրաստակամությունը, որոնք ցուցաբերում են այդ երկրները՝ ահաբեկչության դեմ պայքարում։
Լրատվամիջոցի համաձայն՝ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպել է նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդի քարտուղար Ալի Շամհանին, որը Շոյգուին շնորհակալություն է հայտնել՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայում ցուցաբերած խիզախ քաղաքականության և ահաբեկչության դեմ պայքարին էֆեկտիվ աջակցություն ցուցաբերելու համար։
Կողմերը միակարծիք են եղել, որ Սիրիայի ապագան պետք է որոշի այդ երկրում ապրող ժողովուրդը և որևէ այլ պետություն իրավունք չունի խառնվել Սիրիայի ներքին գործերին։
Կարդացեք նաև