Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայուսակից անգամ հանել էր ատրճանակը եւ ասել՝ գեներալ եմ, կգյուլլեմ»

Հունիս 10,2016 14:30

Սկիզբը՝

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ վաշխառության հետ կապված գործերով իրենց են դիմել բազմաթիվ ընտանիքներ, մասնավորապես՝ Ռոբերտ Պետրոսյանը, Զինաիդա Մելիքյանը, Գայանե Թումասյանը, Դավիթ Ստեփանյանը:

«Երբ տոկոսով տրված գումարները գումարում ես, դառնում է մեծ թիվ, իսկ դատախազությունը թեւերը փռել է Երիցյանի վրա: Երբ հիմա ասում են, թե գումար չկա զենք, զինամթերք գնելու համար, կոռուպցիայի դեմ են պայքարում, բա մենք 2 տարի է՝ Երիցյանի արածների դեմ պայքարում ենք, մեկը չի՞ հարցնում՝ Երիցյան ջան, 900 հազար դոլարը, որ դու տվել ես, որտեղի՞ց, քաղավիացիայի՞ց, ինչպե՞ս, երբ դու ընդամենը երկու տարի ես աշխատել պետի պաշտոնում»,-հարցնում է Մ. Պողոսյանը: Կան ձայնագրություններ, որոնցից մեկում պաշտոնատար անձն ասել է, թե՝ «գումարն իրենը չի, մի մասը կագեբեի գեներալի փող է»:

Մարինա Պողոսյանն ասում է, որ իրենք պատրաստեցին «հաղորդում հանցագործության մասին» եւ դիմեցին գլխավոր դատախազություն:
Ներկայացվել են ձայնագրություններ, որտեղ քաղավիացիայի նախկին պետը սպառնացել է Դ. Ստեփանյանին: «Ասացինք, լավ, վաշխառությունը չեք հաստատում, պաշտպանում եք, բայց՝ կյանքի սպառնալիքն ակնհայտ է: Մենք մի հատ քոսոտ օֆիս ենք վարձում, 40 դոլար ամսավարձով, պետությանը հարկ ենք մուծում: Իսկ այսքան միլիոններից ինչո՞ւ ոչ մի լումա չի մուծվել»,- հարցնում է իրավապաշտպանը:

Դավիթ Ստեփանյանի ընտանիքի նկատմամբ կյանքի սպառնալիքի հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կենտրոնի քննչականը կիրականացնի նախաքննությունը:
Մարինա Պողոսյանը վաշխառության գործը նույնացնում է «Ֆինանսական բուրգի» գործի հետ:

Ի դեպ, իրենց տուժող համարող ընտանիքները թե դատական գործընթացների ժամանակ, թե «Առավոտի» հետ զրույցներում նշել են, որ Հովհ. Երիցյանն անընդհատ իրենց վախեցրել է զենքով: Մարինա Պողոսյանն էլ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր հետ քննիչի մոտ առերեսման եկած Երիցյանը եղել էր զենքով:
Ռ. Մ.

«Առավոտ»

09.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930