Նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնում Հիլարի Քլինթոնին, Թվիթերի իր էջում գրելով. «Ես չեմ կարծում, որ երբեւիցե եղել է մեկը, որն այսքան որակավորված լիներ այս պաշտոնը զբաղեցնելու համար»։
Սպիտակ տանը Օբամայի հետ հինգշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո նախագահի թեկնածության համար պայքարող դեմոկրատ հավակնորդ Բերնի Սանդերսը խոստացավ աշխատել իր մրցակից Հիլարի Քլինթընի հետ՝ նոյեմբեր ամսին պարտության մատնելու համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Նախազգուշացնելով, որ Թրամփի կողմից նախագահական աթոռը զբաղեցնելու հանգամանքը կարող է դառնալ «աղետ», Վերմոնթ նահանգը ներկայացնող սենատոր Սանդերսը, խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի Դոնալդ Թրամփը չդառնա ԱՄՆ-ի նախագահ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայնի»-ի կայքում