Ծիծաղելի, զավեշտալի, մարազմատիկ: Այսպես որակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլ նաեւ Երեւանից մինչեւ Սյունիք ընկած հատվածը:
«Ալիեւը մի նախադասությամբ ամբողջ համաշխարհային պատմության մեծագույն դեմքերին սխալ է հանում՝ Ստրաբոնից մինչեւ բրիտանական հանրագիտարան: Ծիծաղելի է, կան գրագետ մարդիկ, գիտեն: Ստրաբոնից, Պոլիբիոսից, Դիոն Կասիոսից, Պտղոմեոսից, Բրիտանական հանրագիտարան, Խորհրդային պատմագիտություն, ռուսական պատմագիտություն, եվրոպական պատմագիտություն, ի վերջո Վիքիպեդիա թո՛ղ բացեն նայեն, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի կարելի պատմագիտությանը եւ պատմաբաններին վիրավորել. «Պատմությունը շատ դաժան է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որ այն կեղծում են: Իսկ Ալիեւը պատմությունը կեղծել եւ այս պահին էլ կեղծում է շատ դաժանաբար: Իսկ որ պատմությունը դաժանաբար կեղծում են, պատմությունը ավելի դաժան է գտնվում նրա նկատմամբ եւ նրան ուղարկում է պատմության աղբանոցը: Իրեն կարելի է Գինեսի գրքում հակառեկորդակիր սահմանել, որովհետեւ մի նախադասությամբ ինքը համաշխարհային պատմագիտության անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը ձեռնոց նետեց: Կարծում եմ՝ դա մի բան էր, որը որեւէ մեկին չէր հաջողվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
արա ինչ լվա չոել դեմը հասկացելա վոր շատ շուտով երկուսմ էլ չեն լինի իրանց հիշող էլ չի լինի դրոշը նկատի չունեմ այլ պետությունը