Անապայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականից ռինգ մտան եւս երեք բռնցքամարտիկներ, որոնցից երկուսը պայքարը շարունակելու իրավունք ձեռք բերեցին:
Հաղթանակ տարան 64 կգ քաշային Տոնի Գալստյանը եւ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, Գուրգեն Մադոյանն այնքան մեծ առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, որ ռինգի ռեֆերին ստիպված է եղել կանգնեցնել մենամարտը եւ հաղթանակը ժամկետից շուտ շնորհել հայ մարզիկին:
Այսօր միայն Սոս Քոչարյանին չի հաջողվել հաղթահարել առաջին արգելքը:
Հայաստանի ինը ներկայացուցիչներից վեցը քառորդ եզրափակչում են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ապրեկ տղղերք ջան