Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի «Grand Chess Tour 2016» գերմրցաշարը՝ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը արագ շախմատում միավորը բաժանել է Անիշ Գիրիի հետ, այնուհետեւ հաղթել Լորան Ֆրեսինեին, իսկ այսօր պարտվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Վաղն արագ շախմատի մրցաշարը կավարտվի, իսկ հունիսի 11-12-ին գրոսմայստերները կպայքարեն կայծակնային շախմատի մրցաշարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ