Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի կարծիքով, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շուրջ ծավալվող աղմուկը արհեստածին է:
«Արհեստական աժիոտաժ են ստեղծում, լուրջ հարցեր կան՝ հակաօդային պաշտպանությունը տրվում է օտարների ձեռքը, ոչ մեկ չի խոսում: Ապրիլյան պատերազմի ժամանակ ընտրական օրենսգիրքը սղացրին, ոչ մեկ չհասցրեց հասկանալ՝ ինչ սղացրին, ոնց արեցին, էլի այս մասին ոչ մեկ չի խոսում: Էս խառը վիճակում ընկել են Սամվել Բաբայանի հետեւից՝ ինչ ասաց, ինչ արեց, տո եկել է, շատ լավ է արել»,- կարծիք հայտնեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը,- «Անընդհատ ասում են Սամվել Բաբայանի վերադարձը, այնպես է հնչում, ոնց որ ասեն անառակ որդու վերադարձը:
Իր երկիրն է, իր հայրենիքը, մարդը կարող է բացակայել էլ, վերադառնալ էլ: Ինչ մեծ խանդավառություն են սարքել: Մարդը եկել է, թողեք, տեսնենք՝ ինչ է ասելու, դեռ բան չի ասել: Իր ելույթը նայում ենք, մարդն ասում ՝ ոչ մի հավակնություններ չունեմ, իմ երկիրը վտանգված է, եկել եմ, դե բարով ես եկել»:
Ազատամարտիկի համար անհասկանալի ու տարօրինակ էր նաեւ արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծը, նրա հայտարարությունը ստորագրության ու Բաբայանի անվան հետ գումարների հարց կապելը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արցախում Սամվել Բաբայանի մասնակցությամբ հանրահավաքն ավարտվել էր նախագահական նստավայրի դիմաց, որտեղ նրան սատարողները՝
Պահանջում է Բաբայանին ՊՆ նախարարի պաշտոն տալ: Հանրահավաքից մեկ օր անց ծեծի ենթարկվեց հանրահավաքի մասնակից, Բաբայանին սատարող արցախցի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:
Ավելի ուշ նա հայտարարեց, որ ծեծողները ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով հաստատվում էր, որ Սամվել Բաբայանն է իրեն փող տվել հանրահավաքը կազմակերպել:
«Քիչ մարդիկ են հետ գալիս, այդ ինչու ոչ մեկի վերաբերյալ այդպես չխանդավառվեցին, իսկ Բաբայանի շուրջ նման դեպքեր ծավալվեցին՝ ծեծ… ստորագրություն: Այդ ինչ մանկական խաղ էր: Ծեծելու ընթացքում ինչ-որ բան ստորագրել տալը, այդ որտեղ պետք է օգտագործեն: Ասենք ստորագրել են տվել, թե գրի, որ Բաբայանը կամ ուրիշ մարդիկ գումար են տվել, հանրահավաքը կազմակերպելու, այդ որտեղ պետք է այդ փաստաթուղթը օգտագործեն: Անիմաստ բաներ են կատարվում, էս ժողովրդին շատ են հիմարացրել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ