Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգի տեսողությունն ընդլայնվում է». Կարեն Վրթանեսյան

Հունիս 09,2016 20:25

Ռուսաստանի հետ միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հնարավոր ստեղծումը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի մեկնաբանմամբ, լուրջ առավելություններ է ընձեռում Հայաստանին:

Անդրադառնալով մտավախություններին, թե դա այն տարածքն է, որտեղից ՀԱՊԿ-ը կարող է ռմբակոծել հարևան երկրների սահմանները եւ Հայաստանին ներքաշել նորանոր խնդիրների մեջ, Կարեն Վրթանեսյանը շարունակեց, թե ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրում նման բան չկա. «Խոսվում է այն մասին, որ կովկասյան տարածաշրջանում ստեղծվում է համատեղ ՀՕՊ համակարգ, ընդ որում, Հայաստանն այս համատեղ ՀՕՊ համակարգում կարծես առանձին գոտի լինի, ու այդ առանձին գոտին ղեկավարում է ՀՀ օդուժի ու ՀՕՊ զորքերի հրամանատարը»:

Իսկ  համաձայնագրի վավերացումը, ըստ փորձագետի, Հայաստանի համար մեծ առավելություններ կստեղծի. «Կոպիտ ասած մեր հակաօդային պաշտպանության համակարգի տեսողությունն ընդլայնվում է, ամբողջ կովկասյան տարածքում տեղյակ ենք լինում՝ ինչ է կատարվում: Բացասական կողմեր չեմ տեսնում, որովհետեւ սա կտրուկ աճեցնում է Հայաստանի օդային պաշտպանվածությունը»:

Մեր հարցին, թե եթե հիմնական թիրախը Արցախը չի մտնում ՀԱՊԿ-ի հովանոցի տակ, ձեր կարծիքով Հայաստանն այդ առումով ինչ է ստանում, պարոն Վրթանեսյանն ասաց. «Բայց կա նաեւ Հայաստանի հովանոց չէ՞, չի նշանակում, որ այդ հատվածը չի պաշտպանվում, ոչ մեկ չի կարող Հայաստանին արգելել պաշտպանել  Արցախի երկինքը, իսկ զուտ երկինքը տեսնելու առումով փաստացի հայկական կողմը մեծ առավելություններ է ստանում, եթե ավելի շատ կերեւա միացյալ ՀՕՊ համակարգում, ավելի մեծ տարածություն կարող ենք վերահսկել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս»:

ՀՀ օդային տարածքը Ռուսաստանի տիրապետությանը հանձնելու նախաձեռնության վերաբերյալ բոլոր քննադատություններից Կարեն Վրթանեսյանը տպավորություն է ստացել, որ դրանք ավելի շատ քաղաքական սկանդալի բնույթ ունեն. «Քննարկումը ռազմական հարթությունում չէ, որովհետեւ որեւէ լուրջ ռազմական վերլուծության չհանդիպեցի, քննարկումներն ավելի շատ քաղաքական հարթությունում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    Մեր հակաօդային պաշտպանության համակարգ ասելը հիմա ճիշտ է բայց վոր միավորվեցիր արդեն չի լինի մերը դրանից հետո մեզ ինչ շատա տենում թե քիչ մեկա էլ հնարավորություն չես ունենալու ինչ վոր բան անես միջեվ ռուսուլմանը չթողի է էնել սովորա չե մի 3 օր ուշանա վոնց վոր սումգաիթում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930